February 25, 2024

Կյանքից հեռացել է Հրանտ Մաթևոսյանի եղբայրը՝ Համո Մաթևոսյանը․ Լուսանկար

Կյանքից հեռացել է գրող Հրանտ Մաթևոսյանի կրտսեր եղբայրը՝ գրականագետ Համո Մաթևոսյանը։

Այդ մասին հայտնել են նրա հարազատները` ցավակցական գրառումներ կատարելով Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջում։

Հայացք նետեց խմբի վրա, մտավ տուն, նորից դուրս եկավ ծխախոտը վառած ու․ «Էրևանում էլ մարդ չկա՞ր եկող»,- կատակեց։ Գրականագետ Համո Մաթևոսյանի հետ զրուցելու էին եկել 16 արշավական՝ «Գրքամոլ» ակումբի «ԳրՔամփինգ»-ի շրջանակում։ Համո Մաթեւոսյանը պատմում է, որ տունը դժվարությամբ է կառուցվել, ճիշտ-ճիշտ «Աշնան արևը» վիպակի տան պես։ «Երբևէ չենք մտածել բարեկեցիկ պայմաններով տեղ տեղափոխվելու մասին, որովհետև ինչ կապ ունի որտեղ ես, բարեկեցիկ դարձնողը դու ես։ Կոշիկի ծերը ցեխ չլինելու համար գնամ Երևա՞ն, Կիրովակա՞ն, գնամ, ինչ է թե՝ ասֆա՞լտ է»,-ասում է նա։ «Հրանտի հետ քննարկում էինք վիպակների ծննդի պրոցեսը, համակարծիք էինք, բայց կան ստեղծագործություններ, որոնց վերջաբանների հետ ես համաձայն չեմ»,-ասում է գրականագետը: Ըստ նրա՝ շուտով պետք է հրապարակեն որոշ ստեղծագործությունների սկզբնական վերջաբանով տարբերակները։Կյանքից հեռացել է գրականագետ Համո Մաթևոսյանը՝ գրող Հրանտ Մաթևոսյանի կրտսեր  եղբայրը - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից

Verified by MonsterInsights