February 24, 2024

Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Արուճի Սուրբ Գրիգոր խոնարհված եկեղեցի այցից

Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Արուճի Սուրբ Գրիգոր խոնարհված եկեղեցի այցից:

«Արուճի Սուրբ Գրիգոր խոնարհված եկեղեցում ներկա գտնվեցինք Սուրբ Ծննդյանը նվիրված համերգին, որը տեղի ունեցավ  հոգևոր երաժշտության փառատոնի շրջանակում:

Շրջեցինք նաև եկեղեցու հարակից տարածքում բացված տաղավարներով, որտեղ ներկայացվել էին տարածաշրջանին բնորոշ ուտեստները:

Այցելեցինք նաև Արուճի ամրոց, որը կառուցվել է 6-8-րդ դարերի ընթացքում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Կառավարության ղեկավարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Verified by MonsterInsights