February 25, 2024

ՌԴ ՊՆ դեռ անցյալում է Արցախում, «խաղաղապահ» զորախումբն օկուպացիոն զորք է

«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանի 18 դիտակետերում», հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի խախտումներ չեն արձանագրվել։ Պահպանվում է շարունակական փոխգործակցությունը Բաքվի հետ՝ խաղաղ բնակչության նկատմամբ անվտանգության ապահովման և մարդասիրական իրավունքի պահպանման նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախկինում ՌԴ ՊՆ նման ձեւակերպում չէր կիրառում։ Այս ձեւակերպմամբ ՌԴ ՊՆ փաստացի հայտարարում է, որ իր զորակազմը օկուպացիոն է։ Նշենք, որ սեպտեմբերի 19-ից հետո Բաքուն որեւէ մակարդակով այլեւս չի խոսում ռուսական զորակազմի դուրսբերման վերաբերյալ։

Verified by MonsterInsights