February 25, 2024

Ալիևի հաճախորդները՝ Ադրբեջանի նախագահի թեկնածուներ

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների համար գրանցել է Միլլի Մեջլիսի պատգամավորներ Զահիդ Օրուջի ու Ռազի Նուրուլլաևի թեկնածունները։

Նշվում է, որ վերջիններս Ալիևի աջակիցներն են, մենք կասեինք՝ հաճախորդները։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս որոշումը ԿԸՀ կայացրել է հունվարի 6-ին։

Այպիսով՝ նախագահի գրանցված թեկնածուները այս պահի դրությամբ երեքն են։

Այսօր՝ ժամը 18.00-ին, լրանում է թեկնածուների գրանցման համար 40 հազար ընտրողի ստորագրությամբ փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետը։

Verified by MonsterInsights