February 24, 2024

Թուրքիան մտադիր է մինչև 2028-ը բացել «Զանգեզուրի միջանցքը». Աբդուլքադիր Ուրալօղլու

Թուրքական «TVNet»-ի եթերում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծի մասին։

Այս մասին գրում է ermenihaber-ը:

Նա նշել է, որ Բաքվից մինչև Հորադիզ և այնտեղից Օրդուբադ հասնող տարածքում ճանապարհաշինարարական աշխատանքներ են ընթանում և այդ հատվածում բացառություն է կազմում միայն Հայաստանի տարածով անցնող ճանապարհահատվածը:

«Նախիջևանում՝ մինչև Դիլուջուի սահման ընկած հատվածում, մոտ 100 կմ-անոց մի գիծ կա, որը բարելավվելու է, այնուհետև (քարտեզի վրա) կանաչով Դիլուջու-Իգդիր-Կարս հատվածն է, որի տենդերն անցկացրել ենք և այս տարի սկսում ենք»,- ասել է նա:

Բացի այդ, թուրք նախարարը հայտնել է, որ իրենց կողմում գտնվող 224 կմ-անոց հատվածի կառուցման համար տենդերը ևս անցկացրել են:

Ուրարօղլուն համոզմունք է հայտնել նաև, որ ամբողջ միջանցքի շինարարական աշխատանքները տևելու են շուրջ 5 տարի:

«Այսինքն մտածում ենք, որ 2028թ․-ին երթուղին ամբողջությամբ կյանքի կոչած ենք լինելու»,- հավելել է նա:

Verified by MonsterInsights