February 25, 2024

Գորիսում ուժեղ քամին ավերածություններ է առաջացրել. Լուսանկարներ

Գիշերվանից սկսված Գորիսում ուժգին քամի է։

Այս մասին հայտնել են քաղաքապետարանից: Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, մեքենաներ, էլեկտրասյուներ, էլեկտրական լարեր, ինչպես նաև պատուհաններ, արևային վահանակներ։

Գորիսի համայնքապետարանի կողմից ստեղծված հանձնաժողովը եղել է դեպքի վայրերում, արձանագրել ավերածությունները. այժմ հաշվարկվում են վնասի չափերը:

Verified by MonsterInsights