February 25, 2024

Դանակահարել են Ստամբուլի մզկիթի հոգևոր առաջնորդին և համայնքի անդամին․ Տեսանյութ

Դեկտեմբերի 8-ին՝ Ստամբուլի «Ֆաթիհ» մզկիթում ամենօրյա աղոթքից հետո, դանակահարել են մզկիթի իմամ՝ հոգևոր առաջնորդ Գալիփ Ուստանին և մզկիթի համայնքի անդամ Բիլալ Էրդեմին:

Հաղորդվում է, որ հանցանքը կատարելու համար կասկածվող անձը նամազից հետո մուտք է գործել իմամի սենյակ և նշել, որ ցանկանում է հանդիպել իմամի հետ, ապա՝ դեռևս չբացահայտված հանգամանքների բերումով դանակահարել է երկուսին:

Դանակահարության համար մեղադրվող անձին Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է: Ստամբուլի գլխավոր դատախազությունում էլ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել:

Կատարվածը դատապարտել են Թուրքիայի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները։

Verified by MonsterInsights