February 25, 2024

Ինչու է հետաձգվում Էջմիածնի Մայր տաճարի բացումը

Թեեւ Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման աշխատանքները պլանավորվում էր ավարտել 2022 թվականին, սակայն 2023 թվականին եւս բացումը տեղի չունեցավ, եւ 2023-ի հոկտեմբերի 1-ին նախատեսված մյուռոնօրհնեքը եւս հետաձգվեց:

«Հրապարակ» թերթը գրում է. Չնայած հետաձգումը բացատրեցին Արցախում տեղի ունեցող իրադարձություններով։ Արդեն յոթերորդ տարին է, որ Մայր տաճարը նորոգվում է, եւ բոլոր արարողությունները կազմակերպվում են այլ եկեղեցիներում:

Մայր Աթոռի մեր աղբյուրը կարծում է, որ Մայր տաճարի բացումն ու մյուռոնօրհնեքը կարող են կայանալ գարնանը, սակայն դա ընդամենը ենթադրություն է։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Եսայի քահանայից փորձեցինք ճշտել, թե երբ են պլանավորում այս կարեւոր կրոնական միջոցառումներն իրականացնել։ Տեր Հայրը պատասխանեց, որ ժամկետների մասին կհայտնեն առաջիկայում։

Verified by MonsterInsights