February 25, 2024

Առափիում ռուս զինծառայողների ու գյուղի երկու բնակիչների են ձերբակալել

Aravot.am-ի տեղեկություններով, հունվարի 6-ին, Շիրակի մարզի Առափի բնակավայրում հսկողություն իրականացնող պարեկները ստուգում կատարելու նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենա, որի վարորդը՝ Առափիի բնակիչ Մ․Ս․-ն, մեքենայից դուրս գալուն պես՝ ձեռքից նետել է ապակյա կաթուցիչ և պոլիէթիլենային տոպրակով սպիտակ գույնի զանգված, հաղորդում է:

Վարորդին և ուղևորներին, որոնցից երկուսը՝ Ա․Պ․-ն և Վ․Տ․-ն ՌԴ քաղաքացիներ են, ՌԴ Պաշտպանության նախարարության զինծառայողներ, իսկ երրորդը՝ ևս Առափիի բնակիչ Ա․Հ․-ն է, ձերբակալել և տարել են Ախուրյանի ոստիկանություն։

Ավտոմեքենան հսկողության է վերցվել պարեկային ծառայության կողմից։

Verified by MonsterInsights