February 23, 2024

Խոշոր ավտովթար Վայոց ձորի մարզում․ 7 հոգի ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Այսօր՝ հունվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում․

ժամը 10:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 144 կմ հատվածում՝ Վայքի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Միցուբիշի» ու «Ռենո» և «Վոլվո» ու «ՎԱԶ 2102» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն:

Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները, ապա փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, տեղում իրականացրել հերթապահություն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Խոշոր վթար՝ Վայոց ձորում․ բախվել են Mitsubishi-ն ու Reno-ն, և Volvo-ն ու ՎԱԶ 2102-ը. վիրավորներ կան

Verified by MonsterInsights