February 24, 2024

«Եթե Զանգեզուրի միջանցքը չբացվի, մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանն այլ վայրում». Ալիև

«Եթե Զանգեզուրի միջանցքը չբացվի, մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանն այլ վայրում։ Դրանից Հայաստանն ավելի շատ վնաս կստանա, քան օգուտ»։ 

Այդ մասին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․

«Մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց ստուգումների, հակառակ դեպքում` Հայաստանը հավերժ կմնա փակուղու մեջ»,-ասել է Ալիևը։

Ալիևը նշում է, թե մտադիր են «ամբողջությամբ վերականգնել իրենց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։

Verified by MonsterInsights