February 22, 2024

Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանի պետականության վերացման ծրագրի երաշխավորն է

Ռուսաստանի պետական ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով իր «իրազեկ աղբյուրին», այսպիսի հաղորդագրություն է տարածել․

«Գերմանիան փորձում է Հայաստանին ներքաշել Արևմուտքի հակառուսական քաղաքականության մեջ։ Բեռլինի խնդիրն է հնարավորինս խզել Երևանի և Մոսկվայի միջև կապը։ Գերմանացիները շահագրգռված են ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ Հայաստանի տարածքից, նաև որ երկրի իշխանությունները մաքրեն իրենց պետական ​​ապարատը Ռուսաստանի նկատմամբ բարյացակամ մարդկանցից, այդ թվում՝ զինված ուժերի, հետախուզական ծառայությունների և իրավապահ մարմինների լյուստրացիայով։ Դրա դիմաց Բեռլինն առաջարկում է զերծ պահել Ղարաբաղի հայերին՝ Եվրամիության երկրներ զանգվածային արտագաղթից»։

ՌԴ ԱԳՆ խրոնիկ ալկոհոլիկ խոսնակուհին ավելի վաղ հայտարարել էր, թե Արեւմուտքը գիշատչի պես փորձում է Հայաստանին խլել Ռուսաստանից։ Դե, իսկ Ֆրանսիայի հանդեպ Մոսկվայի կեղտոտ հռետորաբանությունը հայտնի է բոլորին։

Հայաստանի հարցում Մոսկվայի նման հռետորաբանությունը պարզապես մատնում է այն իրողությունը, որ Հայաստանի ոչնչացումը Ռուսաստանի ու Թուրքիայի համար էքզիստենցիալ, կենսական խնդիր է։ Մոսկվան դա արդեն չի էլ թաքցնում՝ թողեք ոչնչացնենք Հայաստանը, մի խանգարեք։ Մոսկվան կարող է լքել Կովկասը միայն Հայաստանի վերացումից հետո, հակառակ դեպքում ինքն է կազմաքանդվելու։

Ֆրանսիան ու Գերմանիան այն 3-4 առաջատար պետություններից են, որոնք շահագրգիռ են հայկական պետականության պահպանմամբ։ Ավելորդ է ասել, որ Ռուսաստանը այդ 3-4 պետությունների թվում չէ։

Ռուսական հռետորաբանությունը մատնում է այն հանգամանքը, որ Ֆրանսիան ու Գերմանիան խանգարում են Հայաստանի վերացման ռուս-թուրքական ծրագրերին։ Պատահական չէ, որ Հայաստանում իշխանության դրված Նիկոլ-քպ-ական թշնամին անտեսում կամ չեզոքացնում է Փարիզի ու Բեռլինի՝ հայկական քաղաքական իրավունքները, մասնավորապես Արցախի խնդիրը միջազգային հիմնարար սկզբունքների հիման վրա քննարկելու վերաբերյալ նախաձեռնությունները։ Պատահական չէ նաեւ, որ Հայաստանում ռուսանպաստ խաժամուժը փորփրում է Ֆրանսիայի ու Գերմանիայի հանդեպ ռուսական կոյուղատարների քարոզչական աղբը։

Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանի պետականության վերացման ծրագրի երաշխավորն է։ Այն ունի բացառապես նույն գործառույթը, ինչ Արցախում՝ ՀՀ տարածքների օկուպացիա եւ բնակչության մեծ մասի տարագրում։

Ռուսական կեղտոտ քարոզչությունը Հայաստանի դեմ միայն հաստատում է այս հանգամանքը։

Մոսկվան ՏԱՍՍ-ի «արտահոսքով» կամա թե ակամա ցույց է տալիս ճանապարհը․ ռուսական զորքի ու սահմանապահների հեռացումը Հայաստանից, հայկական պետական համակարգի, առանձնապես ուժային բլոկի եւ ԱԳՆ-ի, մեդիայի լայն եւ խոր լյուստրացիան, Հայաստանում 50 հազարանոց ռուսական ագենտուրայի չեզոքացումը Հայաստանի պետականության պահպանման ուղին է։ Ռուսներին Կովկասից պետք է ճանապարհեն հայերը։ Ահա հայ ժողովրդի անելիքը։

Verified by MonsterInsights