February 24, 2024

ԱՄՆ-ը նոր հակառուսական պատժամիջոցներ է սահմանել. ովքեր և ինչ ընկերություններ են համալրել ցուցակը

ԱՄՆ-ը նոր հակառուսական պատժամիջոցներ է կիրառել մեկ ֆիզիկական անձի, երկու ընկերության և երեք ինքնաթիռի նկատմամբ:

Այս մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

Ինչպես նշվում է, պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել է ոմն Վլադիմիր Վլադիմիրովիչ Միխեյչիկը, ինչպես նաև երկու ձեռնարկություն։ Բացի այդ, պատժամիջոցները տարածվել են երեք ինքնաթիռների վրա՝ Ил-76МД, Ан-124 и Ил-76՝ համապատասխանաբար RF-78757, RF-82011 և RF-86898 համարներով։

Ընկերության նկատմամբ պատժամիջոցները տարածվել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանական համալիրի հետ կապված երկու ձեռնարկությունների վրա՝ «Աշուլուկ» պոլիգոնի և Վլադիմիրովկա փորձարկման համալիրի վրա:

Verified by MonsterInsights