February 25, 2024

ԱՄՆ-ն Ուկրաինայից 2024-ի համար ավելի հստակ ռազմական պլան է սպասում

Հաջորդ շաբաթ Դավոսում Միացյալ Նահանգները պատրաստվում է Ուկրաինայի նախագահի առջեւ բարձրացնել ռազմական ավելի հստակ պլանի հարցը, հայտնում է Bloomberg-ը:

2023 թվականին Ուկրաինայի զինված ուժերի վերապատրաստումը արտերկրում եւ Արեւմուտքի ռազմական օգնությունը ցանկալի արդյունք չի ապահովել հակահարձակման ընթացքում: Միաժամանակ, ԱՄՆ Կոնգրեսը դեռ չի քվեարկել Ուկրաինային նոր օգնության օգտին։

Ամերիկացի պաշտոնյաները չափազանց անհանգստացած են Զելենսսկու եւ Զալուժնիի միջեւ տարաձայնություններից, որոնք միայն խոչընդոտում են Պուտինի բանակի դեմ ռազմի դաշտում նոր ռազմավարության մշակումը, գրում է Bloomberg-ը:

Անանուն աղբյուրը հայտնել է, որ Կիեւն արդեն մշակում է մանրամասն ծրագիր 2024-ի համար, եւ դա միակ տարբերակն է, որ Վաշինգտոնը ցանկանում է հասկանալ, թե ինչ օգնություն է անհրաժեշտ դրա իրականացման համար:

Verified by MonsterInsights