February 25, 2024

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են ՀՀ ՊՆ ծառայողի դին

Այսօր՝ հունվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․

ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի 40 կմ հատվածում Ծափաթաղ բնակավայրի վարչական տարածքում ավտոմեքենան, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում, և կա զոհ:

Դեպքի վայր է Ժամանել «Վարդենիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որոնք էլ «Վոլսֆագեն» մակնիշի ավտոմեքենայից դուրս՝ մոտ 15 մետր հեռավորության վրա, հայտնաբերել են տղամարդու դին:

Պարզվել է, որ մահացածը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայող էր, ինչի համար էլ վթարի մասին Ոստիկանության Վարդենիսի բաժնից տեղեկությունը փոխանցվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության գլխավոր բաժին:

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Verified by MonsterInsights