February 24, 2024

Հայաստանում պետք է չեզոքացվի ռուսական ագենտուրայի որջը, ինչպես՝ Լատվիայում

Լատվիայում Ռուսաստանի դեսպանատունը Ռիգայի «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնի հանձնումը պետական ​​սեփականության անվանել է կամայականություն և կողոպուտ:

«Լատվիայի ազգային խորհրդարանի այս որոշումը մենք համարում ենք իրավական կամայականություն, ըստ էության, պետական ​​կողոպուտ, որը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, որոնք երաշխավորում են այլ երկրների ունեցվածքի անձեռնմխելիությունը», հայտարարել են դեսպանությունից:

Նշենք, որ Լատվիայի խորհրդարանը ընդունել է Ռիգայի «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնը պետական ​​սեփականությանը հանձնելու մասին օրինագիծը՝ «պետական ​​անվտանգությանը սպառնացող վտանգները կանխելու համար»։

Ռոսսոտրուդնիչեստվոն, Մոսկվայի տունը եւ ռուսական հատուկ ծառայությունների տակ գործող նմանատիպ կառույցները քայքայիչ գործունեություն են ծավալում տարբեր երկրներում, հանդիսանալով տեղական ագենտուրաների որջը։ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո աշխարհի շատ երկրներում եւ մասնավորապես հետխորհրդային պետություններում այդ կառույցների գործունեությունն արգելվեց, նրանց տնօրինած գույքը պետականացվեց։

Այս կառույցները հատկապես ակտիվ են Հայաստանում, վարելով հայ ինքնության դեմ բացահայտ արշավ, ֆինանսավորելով տեղական ագենտուրայի՝ քաղդասի, «հասարակական նախաձեռնությունների», զլմ-ների քայքայիչ գործունեությունը։ Դրանք միաժամանակ հետախուզական գործառույթներ են կատարում հատկապես Հայաստանի՝ շփման գծին մերձ շրջաններում։

Verified by MonsterInsights