February 24, 2024

Օդի ջերմաստիճանը կնվազի 14 աստիճանով

Երևան քաղաքում`

Հունվարի 11-ին հնարավոր են կարճատև տեղումներ։ Հունվարի 12-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ։ Հունվարի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Հունվարի 11-ի ցերեկը, 12-13-ին առանձին շրջաններում, 14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 11-ի գիշերը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 3-5մ/վ, հունվարի 12-14-ին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն հունվարի 10-ի և 11-ի ցերեկը կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 11-14 աստիճանով։

Երևան քաղաքի հունվարի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 11.0°C (1997թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան -17.1°C (1957թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան -3.5°C

Verified by MonsterInsights