February 23, 2024

Ձգտում է Կարմիր ծովը վերածել «արյան լճի»․ Էրդողան

Արևմուտքը ձգտում է Կարմիր ծովը վերածել «արյան լճի»:

Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` մեկնաբանելով Եմենում ամերիկյան և բրիտանական հարվածները։

«Ոչ մի համաչափ գործողություն չի եղել: Անհամաչափ ուժ է կիրառվել: Իսրայելը նույնն է անում Պաղեստինում: Բրիտանիան և ԱՄՆ-ը քայլ են կատարել այս գործընթացում: Նրանք այժմ ձգտում են Կարմիր ծովը վերածել արյան լճի: Եմենը ասում է՝ նրանց կտա տարածաշրջանում իրենց անհրաժեշտ պատասխանը՝ մեր բոլոր ուժերին միացնելով հութիներին»,- ասել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հունվարի լույս 12-ի գիշերը հարվածներ են հասցրել Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) ապստամբական շարժման օբյեկտներին:

Verified by MonsterInsights