February 25, 2024

Ես կարող եմ Ադրբեջանին նոր առաջարկ անել. էլ ինչի մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գավառում անցկացված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ անդրադարձավ նաև 2022 թվականի Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանն անընդհատ արվող որոշակի հղումներին, որոնցով փորձ է արվում Հայաստանին վերագրվել ինչ-ինչ պարտավորությունների ստանձնում:

«Երկու նրբության վրա եմ ուշադրություն հրավիրում: Առաջինը, որ ըստ էության այդ եռակողմ հայտարարության կողմերից 2-ը ստորագրման պահից մինչև 2023-ի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում ըստ էության ցույց են տվել, որ փաստաթուղթն ըստ էության իրենց համար գոյություն չունի: Այն գործողությունները, որոնք որ ձեռնարկվել են ԼՂ-ում ՌԴ-ի և Ադրբեջանի մասնակցությամբ՝ դրա վկայությունն է:

Չի կարող այնպես լինել, որ Եռակողմ հայտարարության 2 կողմի համար այս փաստաթուղթը այլևս չկա, 3-րդ կողմի համար այն շարունակի գոյություն ունենալ:

Ադրբեջանից ասում են՝ Նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության մեջ հասանք նրան, որ արձանագրվի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք», և որ ՌԴ-ն է ապահովելու այդ ճանապարհների անվտանգությունը:

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ այդ երկուսից ոչ մեկը գրված չէ: Գոյություն չունի նման բան: Ոչ մի տեղ գրված չէ, որ ՌԴ-ն ՀՀ որևէ տարածքում կոմունիկացիայի անվտանգություն պետք է ապահովի:

Ընդհակառակը, գրված է, որ ՀՀ-ն է երաշխավորում անվտանգությունն իր տարածքում, և բնական է, էլ ով պետք է ապահովեր:

Էլ չեմ ասում, Ադրբեջանն արդեն 3 տարի «Զանգեզուրի միջանցք»-ի մասին խոսույթ է զարգացնում՝ հղում անելով նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությանը:

Ով որ «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն կգտնի Նոյեմբերի 9ի եռակողմ հայտարարության մեջ, խոստանում եմ դրամական պարգև: Բայց այդ բարգևը ոչ մեկը չի կարող ստանալ, քաի որ նման արտահայտություն գոյություն չունի»,- ասաց վարչապետը:

Ցավոք, Հայաստանն ու Ադրբեջանը գոնե մինչև այս պահը հիմնականում խոսում են տարբեր դիվանագիտական լեզուներով: Պետք չէ ժխտել, որ Հայաստանում և Ադրբեջանում կան և կլինեն ուժեր, որոնք ՀՀ-ից ու Ադրբեջանից դուրս էլ շահագրգռված չեն խաղաղությամբ:

Այս մասին այսօր Գավառում կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս պարագայում շատ կարևոր է երկրների առաջնորդների դիրքավորումն ու խոսույթը, որը նրանք օգտագործում են:

«Որովհետև, դու երբեք չես կարող, առավելևս երկարատև թշնամանքի պայմաններում, ապահովել, որ Հայաստանում և Ադրբեջանում չլինեն մարդիկ, որոնք այս տրամաբանությանը դեմ կլինեն: Բայց այլ բան է, թե ինչ է հնչում այսօր ամենաբարձ մակարդակից, դա է ցույց տալիս, թե խաղաղության ձգտման ճանապարհին որքանով ենք մենք անկեղծ:

Եվ ես կարծում եմ, որ սա արդեն մի հարց է, որը վերաբերվում է ինձ և Ադրբեջանի առաջնորդին: Սա մեր լուծելու հարցն է: Պարզ է, որ բազմաթիվ բարդություններ են լինելու, բայց հարցն այն է, մենք գնո՞ւմ ենք դրանք հաղթահարելու ճանապարհով, թե չենք գնում:

Եթե պետք լինի, ես կարող եմ հարյուրավոր ելույթներ ցույց տալ, այդ թվում Ադրբեջանի ղեկավարության շուրթերից հնչած, որոնք խոչընդոտ են խաղաղության համար: Նույնն էլ Ադրբեջանը կարող է ասել մեզ համար: Բայց ըստ էության, այս պայմանավորվածությունները, որոնք ձեռք ենք բերվել, այն կետն են, որի վրա նոր իրականություն պետք է կառուցել՝ նոր հասկացություններով, նոր բառամթերքով, նոր տրամաբանությամբ, նոր բանաձևերով:

Եվ գոնե ես գնում եմ այդ ճանապարհով և հույս ունեմ, որ նույն ճանապահով կգնա նաև Ադրբեջանի ղեկավարը»,- ասաց վարչապետը:

Քաղաքական մակարդակում մենք կոմունիկացիաների մասով պայմանավորվածություներ ունենք և ըմբռնում ենք ձեռք բերել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհները և սահմանները պետք է բացվեն, բայց 4 սկզբունքի հիման վրա:

Այս մասին այսօր Գավառում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ թվարկելով դրանք:

«Առաջինը սուվերենությունն է: Այսինքն, որ ինքնիշխանությունը կասկածի տակ չպետք է դրվի այդ ճանապարհների շահագործմամբ:

Երկրորդ՝ իրավազորությունը: Մենք ունենք սահմանի հատման կանոներ, որոնք էսօր ՀՀ սահմանը հատող բոլոր քաղաքացիները, անկախ որ երկրից են, պահպանում են: Դրաք պետք է իրավազորության ներքո պահպանվեն:

Ընդ որում, Ադրբեջանն ասում է ՝ ուզում ենք անխոչընդոտ տեղաշարժ: Մենք դեմ չենք, բայց դա չի նշանակում տեղաշարժ օրենսդրության շրջանցմամբ:

Օրինակ կա ազատ տեղաշարժի իրավունք: ՀՀ քաղաքացիները ՀՀ տարածքում տեղաշարժվում են ազատ և անխոչընդոտ, բայց դա չի նշանակում, որ տեղաշարժվում են ՀՀ օրենսդրության շրջանցմամբ:

ՀՀ-ում նման անկյուն չկա, որ Հայաստանի օրենսդրությունը և իրավազորությունը չի գործում, բայց դա չի նշանակում, որ այդ մարդկանց տեղաշարժը խոչընդոտված է, ընդհակառակը տեղաշարժի սկզբունքերից մեկը հենց ազատ տեղաշարժի սկզբունքն է:

Նույնն էլ առաջարկում ենք տարածաշրջանային տրամաբանությամբ»,-ասաց վարչապետը:

Ադրբեջանը մի կողմից ասում է, որ բանակն ուժեղացնելու է, կասկածի տակ դնում ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից ասում է, Հայաստանի բանակը Ֆրանսիայից, Հնդկաստանից զենք է գնում: Այսինքն տրամաբանությունը որն է: Ադրբեջանի ընկալումն այն է, որ ՀՀ-ն պետք է բանակ չունենա՞, եթե սա է ընկալումը, ապա նշանակում է կասկածի տակ է դրվում Հայաստանի գոյութան իրավունքը, ինչը բացարձակապես անընդունելի է:

Այս մասին այսօր Գավառում կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ցանկացած երկիր ունի բանակ ունենալու իրրավուք, ինչը ոչ մեկը չի կարող կասկածի տակ դնել:

«Բայց նաև հասկանալի է, որ մենք այս ամենը պետք է տարածաշրջանային անտանգության կոնտեքստի մեջ դնենք:

Հայաստանը կարող է մտահոգություններ ունենալ Ադրբեջանի սպառազինությունների առիթով և հակառակը, բայց սա է պատճառը, որ ասում ենք եկեք խաղաղության պայմանագիր կնքենք այնպես, որ հնարավոր չդարձի պատերազմը:

Բայց երբեմն Ադրբեջանի առաջարկներին ծանոթանալով տպավորություն ենք ստանում, թե փորձ է արվում ստեղծել մի փաստաթուղթ, որով պետք է լեգիտիմացվի հետագա պատերազմները: Սա տրամաբանությունից դուրս է:

Եվ մենք առաջարկում ենք, ասում ենք եկեք անվտանգությունն ապահովելու համար զորքերը սահմանագծից հայելային հետ քաշենք, որ բախումների վտանգը չեզոքացնենք, Ադրբեջանը դա մերժում է:

Ասում ենք եկեք սահմանային շրջաններն ապառազմականացնենք, Ադրբեջանը մերժում է:

Ես կարող եմ եմ ուրիշ առաջարկ անել: Եկեք սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը սպառազինությունների հետ կապված կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերեն և մեկը մյուսին վերահսկելու հնարավորություն ունենան:

Սա իհարկե նոր բան, բայց կարծում եմկ, եթե անկեղծ մենք ուզում ենք գնալ խաղաղության, այս բոլոր հարցերը կարելի է հասցեագրել»,- ասաց վարչապետը:

Այսօր Գավառում կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև էքսկլավ, անկլավների խնդրի մասին:

«Արծվաշենն Ադրբեջանի օկուպացիայի ներքո է արդեն 30 տարի: Մենք ասո՞ւմ ենք, որ Արծվաշենը պետք է վերադառնա: Այո, ասում ենք: Բայց նաև հետևյալ հարցը կա: Ենթադրենք, քաղաքական պայմանավորվածությունը ձեռք բերվեց, մեծ հաշվով այն ձեռք է բերվել, որ հարցը պետք է հասցեագրվի որևէ մոդելով: Ուղիղ և հստակ ուզում եմ ասել՝ 2 տարբերակ և 2 ըմբռնում կա:

Առաջին, որ ունենք սահմանի գիծ, որից այն կողմ գտնվող անկլավները, մեր դեպքում էքսկլավը, պետք է վերադառնա ՀՀ իրավազորության ներքո:

Բայց ի՞նչ է պետք դա պրակտիկ անելու համար: Ես ուզում եմ, որ այս նրբությունը հասկանանք, թե էդ էքսկլավի սահմանը որտեղ է սահմանափակվում: Այսինքն սահմանը ո՞րն է, պետք է տարածքը կոնկրետացնենք, որպեսզի պրոցեսը հնարավոր լինի կազմակերպել:

Հակառակ դեպքում ինչքա՞նն է Արծվաշենը, հո հողի վրա գծված չէ՝ սա Արծվաշենն է, սա՝ չէ: Պետք է դնել էդ գիծը որոշել, թե չէ հակառակ դեպքում նախ կարող է ավելի փոքր լինի, քան պետք է լինի, կամ հակառակը: Երկուսն էլ լավ չէ:

Դրա համար նախ քարտեզի վրա պետք է ճշգրտել կոորդինատներով, իսկ դրա համար պետք է իրավական հիմքերով ապահովված քարտեզը վերակենդանացնենք, վերարտադրենք, որից հետո արդեն քաղաքական պայմանավորվածությունը պետք է տեղի ունենա»,- ասաց վարչապետը:

Հայ-ադրբեջանական սահմանի ճշգրտման վերաբերյալ Ադրբեջանը բարձրացնում է 4 գյուղի հարց, ՀՀ- էլ բարձրացնում է 32 գյուղի հարց, որոնց կենսական նշանակություն ունեցող տարածքները օկուպացված են, այդ թվում Գեղարքունիքի մարզում:

Այս մասին այսօր Գավառում կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանը, քանի որ հավատարիմ է Ալմաթիի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելուն, ասում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև օկուպացված տարածքներ չպետք է լինեն:

«Հետևաբար այնտեղ, որտեղ պարզվի, որ Հայաստանն է ինչ -որ տարածքներ հսկողության տակ պահում, որը դե յուրե պատկանում է Ադրբեջանին, պետք է այդ տարածքներից Հայաստանը դուրս գա, իսկ այն տարածքները, որոնք դե յուրե պատկանում են Հայաստանին, և Ադրբեջանը պահում է տիրապետության տակ, ապա Ադրբեջանը պետք է դուրս գա։

Սա քաղաքական պայմանավորվածությունն է, որն արձանագրվել է, բայց սա գործնականում հնարավոր չէ իրագործել առանց փոխադարձ համաձայնեցված քարտեզի, որովհետև ինչպե՞ս որոշենք, սա ՀՀ տարածք է, թե Ադրբեջանի։ Դրա համար մեկ ձև կա. Ալմաթիի հռչակագրի վրա հենվելով սեղանի վրա դնել Ալմաթիի հռչակագրի դրույթներն դե յուրե արտահայտող քարտեզներ և գնալ տեղում նայել իրողությունը և իրողությունները համապատասխանեցնել քարտեզներին։

Հակառակ մոտեցումը նշանակում է, ըստ էության, ստեղծել մի իրավիճակ, որն անընդհատ բերելու է էսկալացիաների, ինչը բնականաբար չի կարող խաղաղության հենք դառնալ և մենք, ինչպես հայտարարել ենք, հիմա էլ հայտարարում ենք, պատրաստ ենք այս ճանապարհով գնալ»,- ասաց վարչապետը:

Verified by MonsterInsights