February 25, 2024

Կորել է կապը զինծառայողի հետ, որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում. ՊՆ

Հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Չնայած սաստիկ բքին և մառախուղին՝ մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողին հայտնաբերելու ուղղությամբ:

Verified by MonsterInsights