February 25, 2024

Վթարի հետևանքով «Օպելի» 48-ամյա ուղևորուհին մահացել է. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հունվարի 12-ին՝ ժամը 7.30-ին, Երևանի Մամիկոնյանց փողոցում բախվել են «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «Օպելը» բախվել է մայթեզրին կայանված «Նիսանին», իսկ «ԲՄՎ»-ն՝ «Հոնդա» մակնիշի մեքենային:

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

«Օպելի» 48-ամյա ուղևոր Գոհար Ներսիսյանը մահացել է, իսկ վարորդը և «ԲՄՎ»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Verified by MonsterInsights