February 24, 2024

Ձնահյուսի տակից հայտնաբերվել է բքի պատճառով մոլորված զինծառայողի դին

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ձնահյուսի տակից հայտնաբերել են հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորած զինծառաող Բենիամին Մանուչարյանի դին։

Փրկարարները համագործակցելեն ՀՀ ՊՆ և ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ,և որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հունվարի 14-ին, ժամը 14։20-ի սահմաններում Ցղունի գյուղի վարչական տարածքում գտել են զինծառայողի դին։

Հիշեցնենք՝ հունվարի 13-ին պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ:

Verified by MonsterInsights