February 25, 2024

Ձնահյուսի տակ մնացած զինծառայողը Այնթափից էր, երաժիշտ էր. դեպքը նրա զորացրման օրն է տեղի ունեցել․ Լուսանկարներ

Ձնահյուսի տակ մնացած 20-ամյա զինծառայող Բենիամին Մանուչարյանը Արարատի մարզի Այնթափ գյուղից էր, դժբախտ դեպքը նրա զորացրման օրն է տեղի ունեցել:

Այս մասին NEWS.am-ին հայտնել է Այնթափի վարչական շրջանի ղեկավար Գեղամ Հովհաննիսյանը:

Բենիամինը տան ավագն էր, ունի իրենից փոքր քույր եւ եղբայր:

ՀՀ ՆԳՆ փերկարար ծառայությունից հայտնել էին, որ հունվարի 14-ին, ժամը 14։20-ի սահմաններում Ցղունի գյուղի վարչական տարածքում ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառաող Բենիամին Մանուչարյանի դին (ծնված 2003 թ․)։

Verified by MonsterInsights