February 23, 2024

Պենտագոնի ղեկավարը հիվանդանոցից էլ շարունակում է վերահսկել գերատեսչության ամենօրյա գործունեությունը

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, ում մոտ շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվել, շարունակում է մնալ հիվանդանոցում։

Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Պատրիկ Ռայդերը։

«Նախարարը լավ վիճակում է գտնվում, նա կապի մեջ է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ունի անվտանգ հաղորդակցությունների լիարժեք հասանելիություն և շարունակում է վերահսկել գերատեսչության ամենօրյա գործունեությունը ամբողջ աշխարհում», – նշել է նա։

Նրա խոսքով՝ Պենտագոնը դեռևս տվյալներ չունի Օսթինի հիվանդանոցից դուրս գրվելու հնարավոր ժամկետների մասին․ «Այս պահին մենք նախարարի դուրսգրման կոնկրետ ամսաթիվ չունենք, բայց կշարունակենք ամեն օր թարմացնել տեղեկատվությունը»։

Verified by MonsterInsights