February 24, 2024

Հայտնի է՝ երբ տեղի կունենա ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների նոր հանդիպումը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա հունվարի վերջին։ Օրը, ժամը և վայրը լրացուցիչ պետք է համաձայնեցվի։

Այս մասին ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Նախնական պայմանավորվածությունների համաձայն՝ հանդիպմանը նախ քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը, որում պետք է հստակ սահմանվեն համատեղ աշխատանքներում օգտագործվելիք իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի և իրավական ակտերի տեսակները և տիպերը: Պետք է նույնականացվեն ԽՍՀՄ ժամանակաշրջանի վերջին տոպոգրաֆիկ քարտեզները, որոնք պատշաճ իրավական հիմքերով կազմվել և տպագրվել են իրավասու մարմինների կողմից, և այլ նմանատիպ հարցեր»,- մանրամասնել է փոխվարչապետը:

Verified by MonsterInsights