February 25, 2024

ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. մեջբերումներ գաղտնի փաստաթղթից

ՆԱՏՕ-ն պատրաստվում է ռուսական խոշոր հարձակման իր արևելյան թևի վրա: Այս մասին գրում է Bild-ը՝ հղում անելով Բունդեսվերի գաղտնի փաստաթղթին:

Գերմանիայի պաշտպանության նախարարության գաղտնի փաստաթուղթը ուրվագծում է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր զարգացումները, ՆԱՏՕ-ի հարյուր հազարավոր զորքերի տեղակայմամբ և 2025 թվականի ամռանը պատերազմի մոտալուտ բռնկումով:

Մասնավորապես, նշվում է, որ սցենարը կսկսվի 2024 թվականի փետրվարին, երբ Ռուսաստանը զորահավաքի հերթական փուլը կսկսի և լրացուցիչ 200 հազար մարդ կզորակոչվի։ Ենթադրվում է, որ Կրեմլը գարնանային հարձակում կսկսի Ուկրաինայում, եւ մինչև հունիս, ըստ փաստաթղթի սցենարի, ուկրաինական բանակը կնահանջի։

Ռուսաստանի քողարկված հարձակումն Արևմուտքի վրա, ըստ սցենարի, կսկսի հուլիսին, և ժամանակի ընթացքում այն ​​ավելի ակնհայտ կդառնա։ Բունդեսվերում մոդելավորում են կիբերհարձակումներ և հիբրիդային պատերազմի այլ ձևեր այս ժամանակահատվածում, հիմնականում Բալթյան երկրներում, ինչպես նաև բախումներ, որոնք Ռուսաստանը օգտագործում է որպես պատրվակ իր տարածքում և Բելառուսում լայնածավալ զորավարժություններ սկսելու համար։

Ըստ սցենարի, հոկտեմբերին կարող է էսկալացիա տեղի ունենալ, եթե Ռուսաստանը Կալինինգրադ տեղափոխի զորքեր և միջին հեռահարության հրթիռներ։ Իսկ 2024 թվականի դեկտեմբերից «Սուվալկի միջանցքի» (Ռուսաստանը Կալինինգրադին կապող ճանապարհ, որն անցնում է ՆԱՏՕ-ի անդամներ Լիտվայի ու Լեհաստանի սահմանային գոտով․ խմբ․) տարածքում սպասվում են «սահմանային հակամարտություն» և «բազմաթիվ զոհերով անկարգություններ»։

Այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն ընտրություններից հետո շաբաթներ շարունակ կարող է մնալ առանց առաջնորդի, Ռուսաստանը, Բելառուսի աջակցությամբ, ներխուժում է ՆԱՏՕ-ի տարածք: Իսկ 2025 թվականի մայիսին ՆԱՏՕ-ն որոշում է կայացնում զսպման միջոցների մասին, «X օրը» ՆԱՏՕ-ն արևելյան թեւ է տեղափոխում 300,000 զինվորական, այդ թվում՝ Բունդեսվերի 30,000 զինվոր:

Verified by MonsterInsights