February 24, 2024

44-օրյա պատերազմից հետո 17 հազար ինքնաձիգ է անհետացել, մտահոգիչ խնդիր է. Ղազարյան

ՀՀ-ում վերջին շրջանում աճել են կրակոցների դեպքերը: Այսօր ասուլիսի ժամանակ խոսելով այս մասին, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը սա համարեց նախարարության թերացումը:

Նախարարն ասաց օպերատիվ տեղեկություններ ունեն ԼՂ-ից Հայաստան մուտք գործած զենք-զինամթերքի մասին: Մասնավորապես, 2020-ի 44-օրյա պատերազմից հետո, ըստ Վահե Ղազարյանի, 17 հազար ինքնաձիգ է անհետացել:

«Զենք-զինամթերքի հետ կապված խնդիրը մեր համար մտահոգիչ է, 2023-ը մենք նաև հայտարարել էինք զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի, և ունեցանք բավական արդյունք»,- ասաց նախարարը:

Verified by MonsterInsights