February 24, 2024

48-ամյա տղամարդը և որդին թմրանյութ են իրացրել․ մանրամասներ

48-ամյա տղամարդը, ով նախկինում դատապարտված է եղել թմրանյութերի ապօրինի իրացման համար, 2021թ․ սկզբներին Իրանի քաղաքացուց ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ 975,77 գրամը գերազանցող քանակով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։

Այնուհետև, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ թմրանյութի մի մասը ինչպես անձամբ, այնպես էլ 26-ամյա որդու օժանդակությամբ, պարբերաբար փոխանցել ու իրացրել է Երևանի մեկ այլ բնակչի ու իր սանիկին։ Հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

Ձեռք բերված «Մեթամֆետամին»-ի մյուս մասը՝ ընդհանուր 11,96 գրամ քաշով, տղամարդը հետագա իրացման նպատակով առանձնացրել է 11 փաթեթներում ու պահել է իր տանը, մնացած 960,60 գրամը՝ թաքցրել Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի նկուղում։

Հորը և որդուն ներկայացվել են մեղադրանքեր։ Նախաքննությունն ավարտվել է և նրանց վերաբերյալ վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

Verified by MonsterInsights