February 25, 2024

Եթե օրենքի խախտում լինի, հերն անիծենք, ով ուզում է լինի՝ մեր ընտանիքի կառույցը, թե ցանկացածինը. Սուքիասյան

«Ճիշտն ասած՝ ես ընդհանրապես տեղյակ չեմ, ընդհանրապես բիզնեսով չեմ զբաղվում»:

Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ պետական հաստատություններն իր ընտանիքի հետ փոխկապակցված ընկերություններից են ծառայություններ ստանում:

Դիտարկմանը, թե խոսքը «Սիլ» ջրի մասին է, Սուքիասյանը պատասխանեց. «Ձեռք եք առնում, խայտառակություն է, որ նման բան եք ասում: Նշանակում է՝ ընդհանրապես պետք է այդ ընտանիքը թողնի Հայաստանից գնա՞: «Սիլ» ջուրը իր ծավալներով 1000 անգամ զիջում է մնացածին թե՛ պետական պատվերների առումով, թե՛ ընդհանուր այլ կազմակերպություններում վաճառքի առումով: Կարծում եմ՝ պետք է նման ընտանիքները հեռանան էս երկրից, անհնար է, ի՞նչ անի էս մարդը եթե կազմակերպությունը ջուր է արտադրում, 1 տոկոս ջուր է վաճառել, մնացածը՝ 99-ը, դուք այդ մի տոկոսը վերցնում եք ու ասում «Սիլ» ջուրը: Խայտառակություն է սա»,- ասաց Սուքիասյանը:

Նա նաև խոսեց ապահովագրական ընկերության մասին. «Նույնն էլ ապահովագրականի մասով, դուք չեք նայում՝ մնացած կազմակերպությունները պետական մարմինների հետ ի՞նչ պայմանագրեր են կնքել, եթե կապված է Սուքիասյանի հետ, ասում եք՝ տեսե՛ք: Բայց այդ կազմակերպությունը հարկ վճարող է, աշխատակիցներ ունի, գին է տալիս, ի՞նչ եք ուզում այդ կազմակերպություններից: Եթե այլ օրենքի խախտում կլինի, հերն անիծենք՝ ով ուզում է լինի՝ մեր ընտանիքի կառույցը, թե ցանկացածինը: Դուք ինքներդ տեսնում եք ամբողջ ՀՀ-ի պետական մարմիններում այլ ջրեր են դրված, ի՞նչ անեն այդ մարդիկ՝ գործարանը փակե՞ն» մակերպությունը ինչ աստիճանի մասնակցություն և հրապարակեք ցանկը»:

Verified by MonsterInsights