February 25, 2024

Էստոնիան դադարեցնում է ռուսալեզու կրթության ֆինանսավորումը․ Երեւանը ընդլայնում է ռուսալեզու կրթությունը

Էստոնիայի կառավարությունը մտադիր է դադարեցնել ռուսաց լեզվով կրթության ֆինանսավորումը միասնական էստոներեն կրթության անցնելիս:

Էստոնիայի վարչապետ Կայա Կալասն ասել է, որ «Սահմանադրության մեջ գրված է. Էստոնիայի պետական ​​լեզուն էստոներենն է, և յուրաքանչյուր ոք իրավունք ունի սովորել էստոներեն: Կառավարությունը մտադիր է դադարեցնել ռուսալեզու կրթության ֆինանսավորումը և անցնել միասնական էստոնալեզու կրթության», ասել է Կալասը՝ պատասխանելով խորհրդարանի պատգամավորների հարցերին։

Վարչապետը նշել է, որ էստոներենով միասնական կրթության անցնելու նպատակն այն է, որպեսզի Էստոնիայի բոլոր բնակիչները գտնվեն միասնական տեղեկատվական տարածությունում։ «Որպեսզի չունենանք երկու տարբեր համակարգեր, և մենք հատկապես դրա վրա ենք աշխատում: Դա մեծ խնդիր էր, և ես համաձայն եմ, որ դա հարկավոր էր անել շատ-շատ վաղուց: Լավ է ուշ, քան երբեք: Ցանկացած դեպքում մենք պետք է շարժվենք այս ուղղությամբ», ընդգծել է Կալասը։

Ի տարբերություն Էստոնիայի, Հայաստանում ռուսալեզու մեծաթիվ բնակչություն չկա։ Մոսկվան պահանջում է մեծացնել ռուսական դպրոցների քանակը Հայաստանում եւ ընդլայնել ռուսալեզու կրթությունը։ Սա նշանակում է, որ խնդիրը «հայրենակիցների իրավունքները» չեն, ինչպես բարբաջում են Մոսկվայից, այլ ռուսաֆիկացիան ու հայ ինքնության ոչնչացումը։

Հայաստանի իշխանությունը ոչ միայն հակահարված չի տալիս այս թշնամական քայլերին, այլեւ գնում է ռուսալեզու կրթությունն ընդլայնելու ուղղությամբ՝ ՀՀ բյուջեի հաշվին։ ՀՀ կառավարություն կոչվածը ռուսների առջեւ չի դնում Ռուսաստանում բնակվող 4 միլիոն հայության համար հայալեզու կրթության, հայկական դպրոցներ բացելու պահանջ։

Verified by MonsterInsights