February 24, 2024

Գիշերը շմոլ գազից թունավորման հետևանքով հոսպիտալացվել են 3 երեխա և 2 մեծահասակ. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում շմոլ գազի հետևանքով հունվարի 16-ի լույս 17-ին հոսպիտալացվել են 3 երեխա և երկու մեծահասակ:

Հիվանդանոցի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն հասցեից հոսպիտալացվածներն են 2016 թվականին ծնված մեկ և 2020 թվականին ծնված երկու երեխա, ինչպես նաև երկու կին:

Նշվում է, որ համալսարանական մասնագետները որոշել են երեխաների թունավորման մակարդակը:

«Թե՛ երեխաները, թե՛ մայրերը ստացել անհրաժեշտ բժշկական օգնություն: Բուժման արդյունքում պացիենտների մոտ գրանցվել է դրական դինամիկա, և նրանք շուտով դուրս կգրվեն համալսարանական հիվանդանոցից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Verified by MonsterInsights