February 25, 2024

Խեղճ Զախարովա, հիմա պիտի կրկնակի «դոզա» խմի, որ Նժդեհից բացի ադրբեջանականը մարսի

Հերթական ճեպազրույցից առաջ Բաքուն տհաճ անակնկալ է մատուցել ՌԴ ԱԳՆ խրոնիկ ալկոհոլիկուհուն․ բանն այն է, որ աբշերոնյան հանցախմբի պարագլուխը որոշում է կայացրել Ռասուլզադեի ծննդյան 140-ամյակի տոնակատարություն կազմակերպելու մասին։

Ռասուլզադեն նվիրյալ հիտլերական էր եւ կռվել է ԽՍՀՄ դեմ, իր լեգեոնով մասնակցել է ռուսների, հրեաների, բելառուսների, այլ ժողովուրդների ջարդերին: (Տես Երրորդ Ռեյխի Ադրբեջանական լեգեոնը)

2014-ին, երբ Կրեմլը կազմեց Հայաստանի ոչնչացման լավրովյան պլանը, եւ Հայաստանի դեմ ծավալվեց մինչ օրս շարունակվող կեղտոտ պրոպագանդան, Գարեգին Նժդեհի թեման դարձավ ռուսական մանրումեծ պրոպագանդոնների «խաղաթուղթը»։ Գարեգին Նժդեհի նկատմամբ Վլադիմիր Պուտինի աջակցությամբ ծավալված «ադրբեջանական» վայրագ արշավանքը նպատակ ուներ նախապատրաստել 2020 պատերազմը:

Ռասուլզադեի մասին ռուսական պրոպագանդան լռում է, իսկ 2019-ին իր ճեպազրույցներից մեկի ժամանակ Զախարովան արդարացրել է նրան։ Հերթական ճեպազրույցին նրան կհարցնե՞ն այդ մասին։

Verified by MonsterInsights