February 24, 2024

20 մլն արտաքնոցների երկիրը․ Պուտինի բանակի գաղտնի ուժը

Ռուսաստանում տնային տնտեսությունների 13,8%-ը տանը զուգարան չունի։ Այսինքն, ավելի քան 20 միլիոն մարդ զրկված է տարրական հարմարավետությունից:

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ, Մեծ Բրիտանիայում, օրինակ, տնային տնտեսությունների միայն 0,5%-ն է մնացել առանց տնային զուգարանների, Իսպանիայում՝ 0,3%-ը, իսկ ԱՄՆ-ում՝ միայն 0,1%-ը։

2019 թվականին ՌԲԿ-ն գրել էր, որ գյուղական վայրերում բնակվող ռուսների 66,5%-ը չունի կենտրոնացված կոյուղու համակարգ։ Այդ թվում՝ գյուղերի ընտանիքների 48.1%-ն օգտվում է հորերից, իսկ 18.4%-ը երբեք կոյուղի չի տեսել։

Հիշվում է՝ Պուտինի բանակը Ուկրաինայում օկուպացրած բնակավայրերում թալանում էր նաեւ զուգարանակոնքեր։ Ուկրաինացի փորձագետները նույնիսկ նշում են, որ ռուս զինվորականների վայրենության պատճառներից մեկը դա է՝ զուգարանակոնքերի առկայությունը նույնիսկ ուկրաինական գյուղերում, ինչը նրանցից շատերն առաջին անգամ էին տեսնում։

Այս հանգամանքը հաստատել է Պուտինի մերձավորը՝ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Բեգլովը, ռուսական ներխուժումն Ուկրաինա բացատրելով նրանով, որ ռուս զինվորականներն այնտեղ տեսել են «գենդերային չեզոք զուգարաններ»։ Զուգարանները Պուտինի սիրած թեման է, երեկ էլ նա ՌԴ ՏԻՄ ղեկավարների հետ հանդիպմանը խոսեց այդ մասին։

Verified by MonsterInsights