February 24, 2024

Ինչո՞ւ չի աշխատում օրեր առաջ բացված Մարտունու բժշկական կենտրոնը․ նախարար

Ինչո՞ւ չի աշխատում Մարտունու բժշկական կենտրոնը, որը ամբողջական նորոգումից հետո օրեր առաջ բացվել էր։

Հարցին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հիվանդանոցը բացվել է, բայց դրանից հետո կա ժամանակ, որ նախկին հիվանդանոցը իր գույքով, սարքավորումներով, անձնակազմով պետք է տեղափոխվի նոր տարածք։ Որևէ բան չի շտապեցվել և ուշացել, պետք է հասկանանք, որ բժշկական կենտրոնները, երբ բացվում են, դրանից հետո սկսվում է մեկ այլ գործընթաց, որը պրոցես է։ Այդ պրոցեսի ընթացքում էլ առաջանում են որոշակի լրացումների, փոփոխությունների և որակի նկատմամբ սարքավորումները տեղադրելուց հետո ճշտողական աշխատանքներ»,- մանրամասնեց առողջապահական գերատեսչության ղեկավարը:

Verified by MonsterInsights