February 25, 2024

ՀՀ ժողովուրդը՝ ի դեմս Կառավարության, 12,5 տոկոս բաժնեմաս կունենա Ամուլսարում. վարչապետ

«2023 թվականին Կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսված է դիտարկել Ամուլսարի հանքավայրի նախապատրաստական, շինարարական և հետագա շահագործման աշխատանքների շարունակման հնարավորությունը»:

Այս մասին այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը նկատելով՝ ծրագրի արդյունավետ իրագործման համար Լիդիան ընկերությունը պարտավորվել է ապահովել առնվազն 250 միլիոն դոլարի չափով ներդրումներ.

«Հուշագրի շրջանակներում ընկերությունը պարտավորվել է նաև Կառավարությանը նվիրատվությամբ տրամադրել Լիդիան ընկերության կանոնադրական կապիտալի 12,5 տոկոս բաժնետոմսերը: Նախածով առաջարկվում է ընդունել հուշագրից բխող բաժնետոմսերի նվիրատվությունը համաձայն որի ՀՀ-ն Լիդիան Արմենիա ՓԲԸ-ի կողմից թողարկած 5000 դրամ անվանական արժեքով բաժնետոմսերի 12,5 տոկոսը, այսինքն 12,503 հատ բաժնետոմսեր կնդունվի»,- նշեց Իսպիրյանը:

Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյնաը նկատեց. «Ըստ էության մենք վերջին 6 տարիների ընթացքում անընդհատ առնչվել ենք Ամուլսարի հանքի հետ կապված խնդիրներին և եղել են բազմաթիվ մտահոգություններ, Կառավարությունը հետևողական է եղել այդ բոլոր մտահոգությունների հետևից գնալու՝ հարցերի պատասխան ստանալու առումով և այն ժամանակ, երբ մենք այդ բոլոր հարեցրի պատասխանները ստացել ենք հնարավոր ենք համարել նախագծի շարունակումը: Շատ ողջունելի է, որ ներդրողներն իրենք ցանկացել են, որ ՀՀ ժողովուրդը ի դեմս Կառավարության բաժնեմաս ունենա այդ նախագծի մեջ և տվյալ դեպքում դա բաժնետոմսերի 12,5 տոկոսն է: Ամեն տարի ազդակիր համայնքներին կվճարվի 7 միլիոն դոլար, տվյալ դեպքում ըստ էության ազդակիր համայնքներ են Սիսիան խոշորացված հաամայնքը, Ջերմուկ համայնքը և Վայքը»:

Verified by MonsterInsights