February 24, 2024

ՀՀ-ն չի ստորագրել ՀԱՊԿ փաստաթղթերը, դեռ քննարկում է. ԱԳ նախարարի տեղակալ

Հայաստանը դեռ չի միացել Մինսկում ընդունված ՀԱՊԿ փաստաթղթերին։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

«Այդ հարցին անդրադարձ կլինի»,- ասել է նախարարի տեղակալը։

Պատասխանելով հարցին` այսինքն քննարկվո՞ւմ է` միանալ, թե ոչ, ասել է. «Այո՛, քննարկվում է, հապաղում չկա, ընթացքի մեջ է»:

Հարցին`կա՞ն խնդրահարույց կետեր, որոնց պատճառով Հայաստանը չի միանում, Մնացական Սաֆարյանն ասել է. «Երբ որոշումը լինի, կտեղեկացնենք»:

Հիշեցնենք, որ հայկական կողմը հրաժարվել էր մասնակցել 2023 թվականի նոյեմբերի 22-ին Բելառուսի մայրաքաղաքում անցկացված ՀԱՊԿ հանդիպումներին։ Այդ նիստերի շրջանակներում մի շարք փաստաթղթեր էին ընդունվել, որոնք Երևանը չի ստորագրել։ Փաստաթղթերը փոխանցելու նպատակով դեկտեմբերի 21-ին Հայաստան էր այցելել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

Verified by MonsterInsights