February 25, 2024

Վթար, վեճ և կրակոց Աբովյանի Երևանյան փողոցում. վարորդները ձերբակալվել են, ատրճանակը՝ առգրավվել, զենքը ոստիկաններին է ներկայացրել Կամարիսի ղեկավարը․ Տեսանյութ

Հունվարի 14-ին՝ ժամը 20:09-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում վթար է եղել, և վարորդներից մեկը ատրճանակից կրակել է:

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ դեպքի վայր օպերատիվ խումբ է մեկնել:

«Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 20-ի սահմաններում Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Քրայսլեր» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով վարորդների միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում էլ «Քրայսլերի» վարորդը ձեռքով խփել է «Օպելի» վարորդին, ապա ատրճանակից օդ է կրակել:

«Օպելի» 33-ամյա և «Քրայսլերի» 37-ամյա վարորդները ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժին:

Աբովյանում վթարից հետո կրակոցներ արձակողը հայտնաբերվել է. զենքը ոստիկաններին է ներկայացրել Կամարիսի ղեկավարը

Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ ժամը 22.10-ին բաժին է ներկայացել Կամարիս գյուղի 29-ամյա մի բնակիչ և ներկայացրել «Ekol» տեսակի ատրճանակ, որի պահեստատուփում կար 9 մմ տրամաչափի մեկ փամփուշտ և նույն տրամաչափի մեկ փամփուշտ էլ՝ փամփշտանոցում: Նա հայտնել է, որ դրանք իրեն տվել է «Քրայսլերի» վարորդը:

Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, խուզարկվել է կամարիսցի վարորդի «Քրայսլերը»: Հայտնաբերվել է հանցագործության գործիք ատրճանակը, որի փամփշտանոցում և պահեստատուփում առկա էր մեկական փամփուշտ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:

Քրեական վարույթը շարունակվում է»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Verified by MonsterInsights