February 22, 2024

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Բաքվի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ բանաձևը

Ֆրանսիայի սենատը 336 կողմ և մեկ դեմ ձայնով ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևը: Բանաձևի քննարկումը տեղի է ունեցել այսօր՝ հունվարի 17-ին։

Այն միջկուսակցական բանաձև էր՝ ուղղված «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելուն և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի հետագա փորձերը և տարածքային ամբողջականությունը խախտելը կանխելուն»:

Բանաձևը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և պահանջում է Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիք։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի Սենատի օրակարգում ընդգրկվել է բանաձև, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղում, կոչ է անում կանխել ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման հետագա փորձերը, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառմամբ և Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխավորմամբ:

Բանաձևը նաև վերահաստատում է Հայաստանի տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը և կոչ է անում անհապաղ և անվերապահ Հայաստանի ինքնիշխան տարածքից ելման դիրքեր դուրս բերել ադրբեջանական ուժերը:

Verified by MonsterInsights