February 24, 2024

Արավուս գյուղի ոչխարների՝ ադրբեջանական կողմ անցնելու հանգամանքներն ուսումնասիրվում են. ՀՀ ՊՆ

Առաջնագծում որևէ միջադեպ, հրադադարի խախտում, առավել ևս հակառակորդի ներթափանցման փորձ տեղի չի ունեցել:

Այս մասին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, որոնց համաձայն՝ Տեղ համայնքի Արավուս գյուղի սահմանի մոտակայքից ադրբեջանցիները գողացել են գյուղին պատկանող ոչխարներ։

«Իսկ ոչխարների՝ ադրբեջանական կողմ անցնելու վերաբերյալ հանգամանքներն այս պահին ուսումնասիրվում են պատկան մարմինների կողմից: ՊՆ համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է ոլորտին առնչվող մամուլի հրապարակումները և մեկնաբանում կամ դրանց արձագանքում է ըստ անհրաժեշտության ու նպատակահարմարության»,– ասաց նա։

Verified by MonsterInsights