February 25, 2024

Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին կնքել «խաղաղության պայմանագիր»․ որքան շուտ, այնքան լավ․ Պետդեպ

Ադրբեջանն ու Հայաստանը վերջին մեկ տարվա ընթացքում բանակցություններում զգալի առաջընթաց են գրանցել: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը․

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու աշխատանքը։ Աջակցում ենք երկու երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Հուսով ենք, որ նրանք կստորագրեն կայուն խաղաղության պայմանագիր, որը կճանաչի միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և որքան շուտ, այնքան լավ»,- ասել է նա։

Պետդեպի ներկայացուցչի խոսքով՝ հայկական ու ադրբեջանական կողմերը զգալի առաջընթաց են գրանցել վերջին մեկ տարվա ընթացքում․ «Կոչ ենք անում կողմերին պահպանել այդ իմպուլսը, պահպանել նախորդ բանակցությունների արդյունքները և կնքել պայմանագիր», – ասել է Միլլերը։

Verified by MonsterInsights