February 25, 2024

Հանրության մանկուրտ հատվածը վտանգ է հանդիսանալու Հայաստանի Հանրապետության համար

Ազատական Դեմոկրատական կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Սիմոն Սարգսյանը, ով նաև մեր կայքի հիմնադիրն ու խմբագիրն է, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այնպիսի տպավորություն ունեմ, որ մեր հանրության մանկուրտ հատվածը վտանգ է հանդիսանալու Հայաստանի Հանրապետության համար։

Աստված տա, որ ես սխալված լինեմ, սակայն վերջին շաբաթների ընթացքում իմ Mitk.am լրատվական կայքի նյութերի դիտումներով եմ անհանգստացած, երբ սկսել են ավելի շատ հետևել ՌԴ պաշտոնյաների, հատկապես ԱԳ ձիու, նրա երևանյան ենթակա ալկաշի ասածներին, քան, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, ռուսական խարդավանքներին ՀՀ հանդեպ, վերջապես ռուս – ուկրաինական պատերազմում տեղի ունեցողին, Զանգեզուրի միջանցքի շուրջ բամբասանքներին անգամ։

Իսկ եթե իսկապես ոմանք մոռացել են, թե ինչպես ՌԴ խաղաղպահների լուռ հայացքների ներքո դատարկվեց Արցախը, ինչպես էին թալանում մազապուրծ, գաղթի ուղում բռնի տեղահանվածներին, ապա ինչ, պարտադիր է, որ նման ողբերգությունը յուրաքանչյուրի հետ տեղի ունենա, որ հասկանանք ով ով է։

Հա, հիմա կասեք, իսկ բռնի տեղահանված արցախցիները ռսալեզ չեն, նրանց թվում էլ ոմանք, այո, բայց մարդիկ կորցրել են ամեն ինչ ու թերևս ողջամիտ չեն դատում, իսկ ամենակարևորը՝ իրենք չեն ՀՀ ճակատագիրը որոշողները, այլ ՀՀ արժանապատիվ քաղաքացիներս /միայն խնդրում եմ բարոյախրատական քարոզ չկարդալ, ես չեմ տարանջատում մենք ու նրանքի/։

Առայժմ այսքանը, առաջիկայում նաև, ցավոք, ՀՀ հարավին սպառնացող վտանգի մասին։ Համոզված եմ, որ շատ քիչ, կամ՝ գրեթե չեք լայքելու գրածս, բայց թերևս չեմ կարող չկիսվել անհանգստությամբս։

Verified by MonsterInsights