February 25, 2024

Հնդկաստանում խնջույքն ավարտվել է ողբերգությամբ. նավակի շուռ գալու հետևանքով 14 դպրոցական և 2 ուսուցիչ է մահացել

Առնվազն 16 մարդ, այդ թվում՝ 14 դպրոցական է զոհվել է Գուջարաթ նահանգի լճերից մեկում նավակի շրջվելու հետևանքով։

Այս մասին գրել է հնդկական մամուլը: Միջադեպը տեղի է ունեցել Վադորադա քաղաքի մոտակայքում։ Մի խումբ դպրոցականներ խնջույք են կազմակերպել, որի ժամանակ էլ նավակը շրջվել է։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ միջադեպի պահին նավի վրա եղել է 34 մարդ, այդ թվում՝ 27 երեխա։ Մինչ երեկո միջադեպի հաստատված զոհերի թիվը հասել է 16-ի, այդ թվում՝ 14 դպրոցական և 2 ուսուցիչ։

10 ուսանողի հաջողվել է փրկել։ Հնդկաստանի վարչապետը և Գուջարաթի գլխավոր նախարար Բհուպենդրա Պատելը ցավակցություն են հայտնել զոհվածների հարազատներին։ Ե՛վ կենտրոնական, և՛ տարածաշրջանային կառավարությունները հայտարարել են 600 հազար ռուփի (7,2 հազար դոլար) փոխհատուցման մասին:

Verified by MonsterInsights