February 25, 2024

ՌԴ-ն ծրագրում է հարձակումը Հայաստանի վրա, «ձնծաղիկը» Լավրովի երեկվա բարբաջանքներն է

ՌԴ ԱԳ նախարար Լավրովի երեկվա ասուլիսը հրավիրվել էր հենց այս նպատակով․ կենտրոնական թեման Հայաստանն էր։ Լավրովի խոսքը երկու մասից էր բաղկացած․

1․ մեղադրանքներ Արեւմուտքին, որը փորձում է չեզոքացնել Մոսկվա-Երեւան-Բաքու եռակողմ պայմանավորվածությունները։ Երեւանը Արեւմուտքի խառնակչությամբ նահանջում է եռակողմ պայմանավորվածություններից, Երեւանը չի հայտարարել իր անհամաձայնությունը Արեւմուտքի՝ Ռուսաստանին Կովկասից եւ մասնավորապես Հայաստանից դուրս մղելու ծրագրերին։

2․ մեղադրանքներ Երեւանին՝ «Ղարաբաղը ազերբայդժանի մաս ճանաչելու» համար, նահանջ ՀՀ հարավով միջանցքը ապաշրջափակելու պայմանավորվածությունից, հայ-ռուսական հարաբերությունների վատթարացում։

Ինչի համար է պետք ավանդական կեղծիքի, շանտաժի ու ատմազկաների այս ֆոնը․ Հայաստանի վերացման Ռուսաստանի ծրագրերն արդարացնելու եւ մեղքը Ռուսաստանի վրայից հանելու համար։

Լավրովը հայտարարեց, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվելու է միայն ՌԴ տարածքում, եւ բաքուն համաձայն է դրան։ Նա հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքին» այլընտրանք չկա, մերժելով Երեւանի այն պնդումը, թե ՀՀ հարավով ճանապարհը պետք է գործի նույն պայմաններով, ինչ պայմաններով գործում է ազերբայդժանից դեպի Նախիջեւան Իրանի տարածքով գործող ճանապարհը։ Այդպիսով Լավրովը հաստատում է, որ միջանցքի թիվ 1 շահագրգիռ եւ շահառու երկիրը Ռուսաստանն է։

Լավրովն օգտագործեց «ազերբայդժանական Նախիջեւան» բառակապակցությունը։ Նկատենք, որ նա «նրբանկատորեն» չի հայտարարել, որ Երեւանը ոչ միայն Ղարաբաղը, այլեւ Նախիջեւանն է ճանաչել ազերբայդժանի մաս։ Բանն այն է, որ եթե Արցախը մի կերպ հնարավոր է «սղղացնել» իրենց ագենտ Փաշինյանի բանավոր հայտարարության միջոցով, Նախիջեւանը միջազգային պայմանագրի խնդիր է։

1921 թ․ ռուս-թուրքական պայմանագրով Նախիջեւանը հայկական ինքնավարություն է՝ ժամանակավորապես Բաքվի պրոտեկտորատի ներքո։ Եթե Նախիջեւանը «ազերբայդժանական է», նշանակում է 1921 թ․ պայմանագիրը չի գործում։ Այդ դեպքում Նախիջեւանը, Կարսը, Արարատ լեռան շրջանը պետք է վերադարձվեն Հայաստանին։

Հայաստանի քաղդասի ու մեդիա-քաղաքագիտության շրջանում խոր ու համապարփակ տաբու է դրված այս թեմայով․ դնողը Մոսկվան ու Անկարան են։ Նախիջեւանի խնդիրը բանակցային օրակարգ բերելը Երեւանին կօժտեր բազմաթիվ լծակներով ու հնարավորություններով, ինչի մասին մանրամասն անդրադարձ կա ստորեւ․

Մոսկվան Լավրովի բերանով այս եղանակով չեղարկում է 1921 թ․ պայմանագիրը, Փաշինյանի առաջնորդությամբ «օրինականացնելով» թուրքական զորքերի ներկայությունը հայկական ինքնավարությունում։ Նման կերպ Մոսկվան չեղարկեց եռակողմ հայտարարությունը, թողնելով միայն Հայաստանի պարտավորությունները։

Հայտնի է դարձել, որ Բաքուն սպառազինություն է տեղափոխում Նախիջեւան։ ԱՄՆ Պետքարտուղարության, Ֆրանսիայի Սենատի, ԵՄ խոսնակի, Իրանի ղեկավարների հայտարարություննները վկայում են Հայաստանի դեմ գրոհի ծրագրերի առկայությունը։ Լավրովի հայտարարությունները գրոհի մոսկովյան հրահանգ են։ Ընդ որում, գրոհի ուղղությունը միայն Սյունիքի մարզը չէ, այլ «ինքնիշխան սահմանի» ողջ երկայնքը, գլխավոր թիրախը՝ Երեւանը։

Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձեւում ընդգծվում է Հայաստանի՝ ռազմական միջոցներով պաշտպանության իրավունքը։ Ավելացնենք՝ Հայաստանը կանխարգելիչ հարվածների իրավունք ունի եւ պարտավոր է։ Մեկ գործողությունը կտրուկ փոխելու է իրավիճակը։

Բանակը եւ աշխարհազորը չպետք է կատարեն հանցավոր հրամանները եւ չպետք է վարանեն հարված հասցնել նաեւ Հայաստանում ռուսական օկուպացիոն զորքին, որի միակ գործառույթը թշնամու առաջխաղացման օպերատիվ երաշխավորությունն է։

Verified by MonsterInsights