February 23, 2024

Լռությունն ամենադավադիր բանն է, եթե դու լռում ես ճշմարտության հանդեպ․ Կապուտիկյանի հարկի ներքո՝ հուշ ցերեկույթ էր․ Լուսանկարներ

Այսօր մեծանուն բանաստեղծուհի, հասարակական, քաղաքական գործիչ Սիլվա Կապուտիկյանի 105 ամյակն է։ Այդ առիթով կեսօրին նրա հարկի տակ էին հավաքվել մտավորականներ, ընկերներ, պարզապես իր հետ հաղորդակցված մարդիկ ու հետաքրքիր հուշ – ցերեկույթ էր կազմակերպվել։

Հնարավոր է սա 2 մարդ, սովորող մարդիկ, հեռուստացույց and Օվալաձև գրասենյակ նկարն է

Չարենցի անվան գրականության և արվեստի ինստիտուտի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանն առանձնացրեց Կապուտիկյանի հատկապես Խոսք իր որդուն պատգամը, որ հայ քրիստոմատիա է դարձել ու յուրաքանչյուր հայի շուրթին է և, դա հրաշալի է․ Որքան անանձնական սիրով պիտի համակված լինես, որ որդուդ պատգամես քեզ՝ մորը թեկուզ մոռանալ, բայց ոչ մայրենի լեզուն։ Բանաստեղծուհու տարեդարձին նրա տանը ամենալավ խոստումը կլինի, որ չմոռանանք նրա պատգամը։ Փայփայել մայրենին, սիրել հայրենիքը՝ այնքան անանձնական ու նվիրված սիրով, որով համակված էր Սիլվա Կապուտիկյանը։

Հնարավոր է սա ivy նկարն է

Կապուտիկյանի տուն թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանը ներկայացրեց, որ բնակարանի վերանորոգումից հետո այցելուներն, ովքեր ծանոթ էին ու բազմիցս էին եղել այս հարկի ներքո, նկատում են, որ ոչինչ չի փոխվել, ամեն բան այնպես է, ինչպես Կապուտիկյանի օրոք, ընդամենը կոսմետիկ նորոգում է եղել, իր շունչը կա այստեղ։ Անգամ նրա գրիչների խուրձն է պահպանված։ Միայն կցանկանայինք, որ շենքի շուրջ միջավայրը համապատասխան լիներ, ինչպես Գերմանիայում՝ իրենց գրողների տուն թանգարանների տարածքներն են։ Անմիջական ղեկավար Սյուզաննա Խոջամիրյանն էլ ավելացրեց, որ կարծես վերականգնվում է թանգարաններ այցելելու երբեմնի դրական երևույթը, ինչը արդեն լավ է․ Չեմ կարծում, թե Սիլվա Կապուտիկյանի երազանքն էր ապրել շքեղ տան մեջ ու ընդգծել իր միջավայրը։

Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:

Թանգարանի նվիրյալ աշխատակցուհի Սեյրանուհի Գեղամյանը ներկայացրեց նոր հրատարակված գիրքը, որտեղ տեղ են գտել Սիլվա Կապուտիկյանի բոլոր ժամանակների գրեթե բոլոր գրառումները, որոնցում նա անգամ ինքնախոստովանությունների է դիմում ու բարձրաձայնում կատարված փոքր զանցանքները․ 3 – 4 դրվագներ են եղել նրա կյանքում, որոնք իսկապես ծանր մրուրի նման նստած են եղել իր հոգու խորքերում, որ կարծեմ թե՝ այս գրքով ինքն ավելի շատ ապաշխարհել է։ Մարդիկ սովորաբար ապաշխարհում են մենության մեջ, եկեղեցիներում, հոգևոր հայրերի մոտ, սակայն Կապուտիկյանի աներևակայելի քաջությունը, մեծությունն այստեղ է, որ ի տես աշխարհի, իրեն ճանաչող, սիրող մարդկանց առջև ապաշխարհել է գրավոր՝ ժամանակի պարտադրանքով գործված մեղքերի համար։ Առաջինը դրանցից վերաբերում է նրա հորը։ Կապուտիկյանը շատ ծանրացած ու վշտացած է անդրադարձել այդ պատմությանը, երբ այրում է հոր չկարդացված ձեռագրերը, որտեղ ով գիտե իրականում ինչեր են եղել գրված։ Գրում է․ երբ դրանք այրվում էին, ծուխը մինչև հիմա մրուրի նման նստած է իմ հոգում։ Երկորդը՝ վերաբերում է հորեղբորը, ով ապրել է Շվեյցարիայում, ամուսնացած է եղել շատ զարգացած և գեղեցկուհի տիկնոջ հետ, և 1932 թ․ վերադարձել, հայրենադարձվել է հայրենիք, սակայն 5 տարի անց ստալինյան աքսորի է դատապարտվում, որպես Անգլիայի լրտես՝ Կոլիմա, որտեղ տարիներ անց մահանում է։ Ահա գրքում Կապուտիկյանը գրում է, որ երբ բանտարկել են հորեղբորը, իրեն լուր են տվել, որ գնա ու հորեղբոր իրերը վերցնի, ինքը պիտի գնար, բայց չի գնացել․ Չգնացի, որովհետև 1937 թ․-ն էր, ես էլ 17 – 18 տարեկան երիտասարդ, վախը սրտումս սպասում էի, որ կարող են գալ՝ ինձ էլ բանտարկել։ Գրում է․ Լռեցի, ես ստալինյան ռեպրեսիաների ժամանակ ոչ մեկի դեմ մատնություն չեմ գրել, ոչ մեկին չեմ վատաբանել, փնովել, բայց միևնույն է, ես մասնակից եմ 37 թվի հանցագործություններին, որովհետև լռել եմ։ Եվ մի ասեք ինձ, որ լռությունը ոսկի է, լռությունն ամենադավադիր բանն է, եթե դու լռում ես ճշմարտության հանդեպ։

Էլի եղան ելույթներ, հիշեցին Սիլվա Կապուտիկյանի մասնակցությունը արցախյան շարժմանը, նամակները Գորբաչովին ու Հեյդար Ալիևին, 1959 թ․-ին այցելությունն Արցախ, մեկամսյա շրջագայությունը, նրա նամակների շնորհիվ Դադիվանքի փրկությունը՝ մաքրումը փառախներից ․․․ և այլն։ Եվ իհարկե պոեզիա, առանց որի անհնար է պատկերացնել կապուտիկյանական միջավայրը։

Հնարավոր է սա սեղան and ներսում նկարն է

Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:

Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:

Հնարավոր է սա կոճապղպեղով թխվածքաբլիթ, կոճակ and տեքստ նկարն է

Verified by MonsterInsights