February 25, 2024

7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում. ցնցումները զգացվել են Սյունիքում

Հունվարի 19-ին՝ ժամը 22:06-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:06-ին) օջախի 10 կմ խորությամբ, 5․2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի՝ Շամախի քաղաքից 89 կմ հարավ:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի մի շարք քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Verified by MonsterInsights