February 25, 2024

Opel-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է և նա բախվել է BMW-ին․ վարորդը հիվանդանոցում մահացել է

Երեկ՝ հունվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 19։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 61-ամյա Սոս Մ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Պարույր Սևակ – Ռուբինյանց փողոցների խաչմերուկում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Տիգրան Պ-ի կողմից կայանված BMW մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սոս Մ․-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։

Ըստ նախնական տեղեկությունների վերջինիս ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Verified by MonsterInsights