February 23, 2024

31-ամյա վարորդը խմած վիճակում կոտրել է էլեկտրասյունն ու ջարդել ավտոմեքենաներ, այդ թվում՝ դատախազինը. Լուսանկար

Երեկ՝ հունվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 22:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Հրաչյա Հովհաննիսյանը իր վարած Pickup մակնիշի ավտոմեքենայով «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում բախվել է երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն, ապա առաջ ընթացել և բախվել ավտոկայանատեղիում կայանված BMW, Honda, Ford Fusion և Opel մակնիշի ավտոմեքենաներին։

Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Pickup-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի, ինչի համար էլ տեղում զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։

Գ. Շամշյանի տեղեկություններով վթարի ենթարկված Honda-ն պատկանում է Էրեբունի վարչական շրջանի դատախազության դատախազ Վազգեն Եդիգարյանին։

31-ամյա վարորդը խմած վիճակում կոտրել է էլեկտրասյունն ու ջարդել ավտոմեքենաներ, այդ թվում՝ դատախազինը

Verified by MonsterInsights