February 22, 2024

«Զվարթնոց» օդանավակայանում զորամասն ինքնակամ լքած զինծառայող և ձերբակալվել և օտարերկրացու ինքնասպանություն է կանխվել

ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունվարի 20-ին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում հայտնաբերել և վարույթ իրականացնող մարմին են ներկայացրել 33-ամյա Մասիս Ա.-ին:

Նա 2023 թ. հոկտեմբերի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 525-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ ժամանակին ծառայության վայր չներկայանալը) 5-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

Ժամը 15:30-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության դասակի ոստիկանը օդանավակայանում նկատել է մի քաղաքացու, որը տարօրինակ վարքագիծ է դրսևորում։

Ոստիկանը մոտեցել է այդ քաղաքացուն, որը հայտնել է՝ իրեն օդանավակայանում թույլ չեն տալիս մեկնել Ստամբուլ։

Մինչ ոստիկանը փորձել է պարզել եղելությունը, քաղաքացին նրա տեսադաշտից հեռացել է։ Ոստիկանության ծառայողը պարզել է, թե որ ուղղությամբ է նա գնացել, ու արդեն տեղում պարզվել է, որ այդ քաղաքացին գնացել է օդանավակայանի տարածքում գործող «Լավազա» սրճարան և հայտնել, որ ինքնասպանություն կգործի՝ պատշգամբից ցած նետվելով։

Ոստիկանության ծառայողը կարողացել է կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը և նրան տեղափոխել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին։ Պարզվել է, որ նա օտարերկրացի 27-ամյա Սումայա Լ.-ն է։

Դեպքի փաստով «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։

Verified by MonsterInsights