February 25, 2024

ՀՀ-ի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում լուրջ հետևանք կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների վրա. Բորել

Բրյուսելում ավարտվել է ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը, որի ընթացքում բազմաթիվ հարցերի շարքում քննարկվել են նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։

«Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ` նիստի ավարտին ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելն ասուլիսին նշել է` ԵՄ անդամ պետությունները համաձայն են այն մտքի հետ, որ Ադրբեջանը պետք է վերադառնա Հայաստանի հետ առարկայական խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման բանակցություններին։

«Նախագահ Ալիեւի վերջին տարածքային պահանջները խիստ մտահոգիչ են։ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի և լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար», – նշել է Ժոզեպ Բորելը։

Verified by MonsterInsights