February 24, 2024

Ձվեր՝ բուտուլիզմի եւ սալմոնելոզի մանրէներով, արդյունքում՝ ՌԴ-ում հիվանդությունների բռնկումներ են գրանցվել

Ադրբեջանից պարենային ձվի հերթական խմբաքանակն է ներմուծվել Ռուսաստան՝ 306 հազար հատ։ Ընդհանուր առմամբ, հունվարի 22-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնությունն այս երկրից ստացել է 3,3 մլն ձու, հաղորդել է «Ռոսսելխոզնադզոր»-ը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հունվարի 21-ին Յարագ-Կազմալյար անցակետով «ազերբայդժանից» 18 տոննա (306 հազար հատ) պարենային ձվի հերթական խմբաքանակը ներմուծվել է Ռուսաստան՝ հետագա վաճառքի համար, հունվարի 22-ի դրությամբ՝ 3,3 մլն հատ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ռոսստատի տվյալներով՝ 2023 թվականի դեկտեմբերին Ռուսաստանում հավի ձուն, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, թանկացել է 61,35 տոկոսով։

Պետք է ասել, որ նշված անցակետով մատակարարված ձվերի մեծ խմբաքանակներ վարակված են եղել բուտուլիզմի եւ սալմոնելոզի մանրէներով, ինչի հետեւանքով հունվարի սկզբին Ռուսաստանի եվրոպական մասում հիվանդությունների բազմաթիվ բռնկումներ են գրանցվել։ Վարակի թուրքական եւ ադրբեջանական ծագման մասին տեղի ԶԼՄ-ներին հրահանգված էր չթմբկահարել։

Ընդհակառակը, անցյալ տարեվերջին ալիեւից պայմանական «պուտինին» ուղարկվելիք ձվաքանակի մասին հաղորդում էին բոլոր լրատվամիջոցները, լրացնելով, որ Պուտինը անձամբ շնորհակալ է ձվի հարցում օգնության համար, շնորհավորել է աբշերոնյան բաշիբոզուկի ծննդյան օրվա առթիվ եւ մաղթել բարեկամ «ազերբայդժանսկի» ժողովրդին երջանկություն նոր տարում։

Նախատոնական եթերում եւ համացանցում այս լուր-կենացը թիվ մեկն էր նորությունների հոսքի մեջ։

Verified by MonsterInsights